Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը
13:43 | 10.06.10 | Նորություններ | 2974
Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօր փոփոխություններ Է կատարել պետական գործավարության կարգում, որոնք նախատեսում են անցում Unicode կոդավորմանը թվային փաստաթղթաշրջանառությունում եւ պաշտոնական կայքերում:
Ինչպես նիստում հայտնել է կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, IT-ոլորտում մի շարք կազմակերպություններ դիմել են կառավարությանը`նշելով, որ պաշտոնական որոշ կայքերն ու փաստաթղթաշրջանառությունը հասանելի չեն Unicode կոդավորմամբ, ինչը դրանց օգտագործման հետ կապված բարդություններ է առաջացնում:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատել է, որ այդ խնդիրը բարձրացրել են նաեւ հասարակական կազմակերպություններն ու BarCamp եւ Digitec ֆորումների մասնակիցները:
«Unicode կոդավորումը Հայաստանում միակն է, որը համապատասխանում է մեր օրենսդրության չափանիշներին, եւ պետական բոլոր կառույցները պարտավոր են կիրառել այն»,- նշել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարել է գրավոր ծանուցում ուղարկել բոլոր պետական կառույցներին` Unicode կոդավորմանը պարտադիր անցման մասին:
ՄԵԴԻԱՄԱՔՍ