09:47 | 09.06.10 | Նորություններ | 2634

ՀՀ Ոստիկանության աշխատակիցների համար անցկացվեց դասընթաց` պիրատության վերաբերյալ

Երեւան/Մեդիամաքս/.  BSA ընկերությունը Microsoft-ի հայաստանյան գրասենյակի մասնակցությամբ Ոստիկանության աշխատակիցների համար հունիսի 7-ից 8-ը անցկացրեց դասընթաց` «Համակարգչային ծրագրերը որպես հեղինակային իրավունքի օբյեկտ. Microsoft ընկերության ծրագրերի տեսակները, պաշտպանությունը» թեմայով:

Դասընթացի ընթացքում ներկայացվեց պիրատության վերաբերյալ 2009թ. տարեկան հաշվետվությունը, խոսվեց հեղինակային իրավունքի պաշտպանության կարեւորության, միջազգային դատական պրակտիկայի եւ այլ հարցերի շուրջ, կապ հաստատվեց  BSA-ի ռուսաստանյան ներկայացուցչի հետ, ով ներկայացրեց  հեղինակային իրավունքի խախտման դիմաց վնասի հատուցման մեխանիզմները, պատասխանատվության ենթարկելու փորձը: