15:25 | 08.06.10 | Նորություններ | 3093

«Կորնետ-ԱՄ»-ը ծրագրում է զարգացնել համագործակցությունը GNC Alfa-ի հետ

Երեւան/Մեդիամաքս/. «ԿՈՄՍՏԱՐ-ՕՏՍ» ԲԲԸ-ն եւ նրա դուստր ընկերությունը` «Կորնետ-ԱՄ»-ը, այսօր հայտարարել են Հայաստանում WiMAX ցանցի ծածկույթի ընդլայնման մասին:

2010թ. հունիսից «Կորնետ-ԱՄ»-ի WiMAX ցանցը սկսել է գործել Քաջարան քաղաքում:

Ներկայումս ընկերության ծածկույթն ապահովում է ծառայությունների մատուցումը Երեւանում եւ ՀՀ 19 քաղաքներում (Գյումրի, Վանաձոր, Աբովյան, Աշտարակ, Արտաշատ, Էջմիածին, Արմավիր, Գորիս, Կապան, Սպիտակ, Ալավերդի, Ստեփանավան, Իջեւան, Դիլիջան, Սեւան, Գավառ, Չարենցավան, Հրազդան, Քաջարան):

Քաջարանում նոր բազային կայանի տեղադրումը հնարավոր է դարձել «GNC Alfa» ՓԲԸ տեխնիկական օժանդակության եւ կապի օպտիկամալուխային ցանցի ռեսուրսի բազայի շնորհիվ:

««Կորնետ-ԱՄ»-ը ծրագրում է զարգացնել գործընկերային համագործակցությունը, ինչը կապահովի ընկերության ցանցի դինամիկ զարգացման եւ մատուցվող ծառայությունների որակի բարձրացման հնարավորությունը»,- նշել են մամուլի ծառայությունում: