12:54 | 22.04.10 | Նորություններ | 3318

Orange-ի բաժանորդների թիվը հասել է 250 հազարի, ընկերությունը սկսում է օգնել հիվանդ երեխաներին

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ի բաժանորդների թիվը հասել է 250 հազարի:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր ասել է Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Նրա խոսքերով, նրանցից 25 հազարը շարժական ինտերնետի բաժանորդներ են: Ինչ վերաբերում է iPhone-ներին, որոնց վաճառքով Հայաստանում զբաղվում է Orange-ը, 3-4 ամիսների ընթացքում ընկերությունը նախատեսում է վաճառել շուրջ 400 հեռախոս:

Orange Armenia-ն կաջակցի «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամին: Բրունո Դյութուան նշել է, որ ընկերությունն այդ նպատակով կհատկացնի 25 մլն 170 հազար դրամ, որոնք կօգտագործվեն աուտիզմով հիվանդ երեխաների հետ դասընթացների անցկացնելու, ամառային ճամբար կազմակերպելու, ինչպես նաեւ Երեւանում եւ մարզերում երեխաների զարգացման եւ առողջության վերականգնման կենտրոններն անհրաժեշտ սարքավորումներով ու խաղերով համալրելու համար:

Հայաստանում գրանցված են աուտիզմով հիվանդ 230 երեխաներ: