11:19 | 22.04.10 | Նորություններ | 2921

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը «Ազգային պատկերասրահ» փառատոնի գլխավոր հովանավորն է

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորը հինգերորդ անգամ հանդես է գալիս որպես «Ազգային պատկերասրահ» միջազգային փառատոնի գլխավոր հովանավոր:

Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել ընկերության մամուլի ծառայությունում, ««Ազգային պատկերասրահ» փառատոնը Հայաստանի մշակութային կյանքի ամենանշանավոր իրադարձություններից է»:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը փառատոնի կազմակերպման համար տրամադրել է 12 միլիոն դրամ:

Մամուլի ծառայությունում հիշեցրել են, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հովանավորում է մի շարք մշակութային նախաձեռնություններ` «Վերադարձ» փառատոնը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, «Արեւորդի» միջազգային բնապահպանական փառատոնը, «Բաց երաժշտության փառատոնը»:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը նաեւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Պետական երիտասարդական նվագախմբի, ինչպես նաեւ լեգենդար ռոք-երաժիշտ Իէն Գիլանի ու աշխարհահռչակ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցայի երեւանյան համերգների հովանավորն է: