16:34 | 24.02.10 | Նորություններ | 3126

Beeline-ի հաճախորդները կարող են օգտվել 3G ռոումինգից 47 երկրներում

Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏելը” (Beeline ապրանքանիշ) այսօր հայտարարել է ռոումինգ-գործընկերների քանակի ավելացման մասին:

Այժմ Beeline-ի 3G ռոումինգը հասանելի է աշխարհի 47, իսկ GPRS ռոումինգը` 65 երկրներում, ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում:

Փետրվարին Beeline-ի բաժանորդների համար գործարկվել էր երկկողմանի 3G ռոումինգ Մակեդոնիայի, Չեխիայի, Պորտուգալիայի, Հոնկոնգի եւ Ինդոնեզիայի, իսկ երկկողմանի GPRS ռոումինգ` Մեծ Բրիտանիայի, Մակեդոնիայի եւ Պակիստանի մի շարք օպերատորների հետ:

Օպերատորների ցանկը, որոնց բաժանորդները կարող են օգտվել 3G եւ GPRS ռոումինգից “ԱրմենՏելի” բջջային ցանցում, լրացվել է Դանիայի, Շվեդիայի, Ալբանիայի, Ռումինիայի, Բանգլադեշի, Ավստրալիայի եւ Ղրղզստանի օպերատորներով:

ՙՙ“ԱրմենՏելը” Հայաստանում ռոումինգ-գործընկերների թվով ավանդական առաջատարն է: “Մեզ համար չափազանց կարեւոր է, որպեսզի մեր բաժանորդները ստանան հարմարավետության մշտական մակարդակը, այդ թվում նաեւ ինտերնետին հասանելիությունը բջջային հեռախոսից` որտեղ էլ նրանք գտնվեն”,- հայտարարել է “ԱրմենՏելի” ղեկավար Իգոր Կլիմկոն:

Ներկայումս “ԱրմենՏելն” ունի 498 ռոումինգ-գործընկերներներ 220 երկրներում: