16:14 | 21.01.10 | Նորություններ | 2942

ADC-ն սկսեց համագործակցել Spamhaus-ի հետ

Երեւան /Մեդիամաքս/. ADC ընկերությունը ակսել է պաշտոնապես համագործակցել հանրահայտ Spamhaus կազմակերպության հետ՝ նպատակ ունենալով ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում եւ տարածաշրջանի մի շարք երկրներում պաշտպանել էլեկտրոնային փոստերը spam-ից։

ADC-ի գլխավոր տեխնիկական տնօրեն Վահե Խաչիկյանն ասաց, որ  ADC-ն առաջին եւ միակ ընկերությունն է ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ  տարածաշրջանում, որի ենթակառուցվածքում տեղադրված է Spamhaus-ի հայելային սերվերը, եւ որի օգնությամբ ընկերության մեծաքանակ կորպորատիվ բաժանորդների էլեկտրոնային սերվերները կարող են պաշտպանվել spam-ից։

Այս նախաձեռնությունը արդեն իրականացված AS112 նախագծի տրամաբանական շարունակություն է, համաձայն որի՝ ADC ընկերությունը ստանձնել է նաեւ տարածաշրջանում DNS հարցումները ֆիլտրելու դերը։