Երեւան /Մեդիամաքս/. 2010թ. հունվարի 1-ից ADC ինտերնետ-պրովայդերի գլխավոր տնօրեն է նշանակվել Ռուսլան Ֆիլատովը, այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում:
Ռուսլան Ֆիլատովն այդ պաշտոնում փոխարինել է Հարալդ Գրիթենին:
ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը նշում է, որ տարբեր տարիներին Ռուսլան Ֆիլատովն աշխատել է որպես Dixis ընկերության գլխավոր տնօրեն, ռուսաստանյան «Մեգաֆոն» բջջային օպերատորի գլխավոր տնօրենի տեղակալ, MCT Russia ընկերության առեւտրային տնօրեն, ուկրաինական UMC բջջային օպերատորի մարկեթինգի գծով փոխտնօրեն:
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը