09:48 | 02.12.09 | Նորություններ | 2999
Երեւան /Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ» օպերատորը եւ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ մի շարք միջոցառումներ են անցկացրել ՁԻԱՀ-ի դեմ պայքարին նվիրված ակցիայի շրջանակներում:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մամլո ծառայությունում, մասնավորապես, անցկացվել են հետեւյալ միջոցառումները` ՁԻԱՀ-ի թեմայով բաց դասեր երեւանյան դպրոցներում, այդ հիվանդությամբ տառապող մարդկանց նկատմամբ խտրականության խնդիրների մասին տեսահոլովակների ցուցադրություն հեռուստաալիքներով, տեղեկատվական արշավ Երեւանի փողոցներում, լուսանկարչական ցուցահանդես:
«Հիվանդության դեմ արդյունավետ պայքարի հարցում կարեւոր տեղ է զբաղեցնում հասարակության իրազեկման բարձր մակարդակը: Մեր համագործակցությունը Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ հիմնվում է այդ ըմբռնման վրա»,- հայտարարել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: