12:57 | 01.12.09 | Նորություններ | 4031
Երեւան /Մեդիամաքս/. Ընդլայնվել է այն հեռուստաալիքների ցանկը, որոնք “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի բաժանորդները կարող են դիտել իրենց բջջային հեռախոսների էկրաններին “Բջջային հեռուստատեսություն” ծառայության շնորհիվ:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամլո ծառայությունում, այսուհետ “Բջջային հեռուստատեսությունում” ներկայացված են նաեւ ԱԼՄ, “Երեւան” եւ “Շողակաթ” հեռուստաալիքները: Այսպիսով “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի 3G ցանցում հասանելի հեռուստաալիքների թիվը հասել է 15-ի:
“ՎիվաՍել-ՄՏՍ”-ը թեստային ռեժիմով “Բջջային հեռուստատեսություն” ծառայության մեկնարկն ազդարարել էր նոյեմբերի 11-ին:
“ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը “Բջջային հեռուստատեսություն: ծառայության հնարավորությունների մասին գրում է Itel.am կայքի իր բլոգում` http://www.itel.am/am-blog-2586.html: