13:11 | 01.12.09 | Նորություններ | 2666

«ԱրմենՏելը» համագործակցելու է «Հույս եւ օգնություն» ՀԿ-ի հետ

Երեւան /Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հայտարարել է «Հույս եւ օգնություն» հասարակական կազմակերպության հետ համագործակցության մեկնարկի մասին սոցիալական օգնության, քաղաքացիների իրավունքների պաշտպանության եւ թրաֆիքինգին հակազդելու ոլորտներում:

Համագործակցության շրջանակներում կողմերը փոխգործակցելու են տեխնոլոգիական, սպասարկման եւ սոցիալական ոլորտներում:

«Մենք հատուկ նշանակություն ենք տալիս մարդու իրավունքների վերաբերյալ հասարակության տեղեկացվածությունը բարձրացնող եւ դրանց հետեւելուն նպաստող կազմակերպությունների հետ համագործակցությանը»,- նշել է «ԱրմենՏելի» հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

«Հույս եւ օգնություն» ՀԿ-ում գործող ազգային թեժ գիծը` 080 080 801, որն ուղղված է բնակչությանը բազմակողմանի օգնություն ցուցաբերելուն, Հայաստանում գործում է 2003 թվականից: