17:18 | 24.11.09 | Նորություններ | 2960

ՀԾԿՀ-ն հուսով է, որ ֆիքսված կապի օպերատորները շուտով փոխկապակցման համաձայնագիր կստորագրվի

Երեւան /Մեդիամաքս/. Ֆիքսված կապի օպերատորների միջեւ փոխկապակցման առաջին համաձայնագրերը կարող են ստորագրվել մինչեւ ընթացիկ տարվա վերջը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր ասել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀԾԿՀ/ հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը:

“Ֆիքսված կապի օպերատորների միջեւ փոխկապակցման համաձայնագրերի ստորագրումը գտնվում է վերջնական փուլում, եւ մնում է լուծել գնագոյացման հետ կապված մի շարք խնդիրներ”,- ասել է Գեւորգ Գեւորգյանը:

Ապասվում է, որ ՀՀ կապի շուկայում մի քանի ընկերություններ առաջիկայում կսկսեն մատուցել ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ` տարբեր տեխնոլոգիաների օգտագործմամբ: Ներկայումս ֆիքսված /լարային/ կապի ծառայություններ Հայաստանում մատուցում է միայն “ԱրմենՏել” ընկերությունը: