16:29 | 24.11.09 | Նորություններ | 3262
Երեւան /Մեդիամաքս/. “Համակարգիչ բոլորի համար” փորձնական ծրագրի շրջանակներում Հայաստանում վաճառվել է ավելի քան 500 համակարգիչ:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր հայտնել է “Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամի գլխավոր մասնագետ Նորայր Վարդանյանը: Նրա խոսքերով, մինչեւ տարեվերջ նախատեսվում է վաճառված համակարգիչների թիվը հասցնել 1500-ի:
“Համակարգիչ բոլորի համար” ծրագրի շրջանակներում Երեւանում գործում է վաճառքի երեք կետ (Unicomp, DOXX Computers եւ X-ART), Գյումրիում` մեկ (VEGA), Վանաձորում` երկու (LBF եւ VEGA):
Մինչեւ 2009թ. ավարտը կգործարկվի վաճառքի եւս 4 կետ:
2010թ. հունվարին կկայանա ծրագրի փորձնական մասի արդյունքների քննարկումը, որի հաստատման դեպքում կսկսվի հիմնական փուլը, որը նախատեսում է համակարգիչների վաճառք Հայաստանի ողջ տարածքում:
“Համակարգիչ բոլորի համար” ծրագրի գործընկերներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը”, “Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամը, Microsoft-ը, Hewlett Packard-ը եւ “Յունիկոմպը”: