15:15 | 16.03.09 | Նորություններ | 3990

Synopsys Armenia-ի ղեկավարն այսօր թվարկել է ՀՀ IT արտադրանքի մրցունակության ապահովման հիմնական խոչընդոտները

Երեւան /Մեդիամաքս/. Բարձրագույն կրթության անբավարար մակարդակը, թանկ եւ անհուսալի ինտերնետն ու խնդիրները հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտներում ՀՀ IT արտադրանքի մրցունակության ապահովման ճանապարհին հիմնական խոչընդոտներ են հանդիսանում:

Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Synopsys Armenia ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

Նրա խոսքերով, ՀՀ բուհերը չեն նախապատրաստում լիարժեք IT մասնագետներ, եւ ընկերությունները ստիպված են լինում լրացուցիչ ռեսուրսներ ու ժամանակ վատնել ուսանողների ուսուցման համար:

“Հայաստանյան IT հատվածի մյուս խնդիրն է մնում անհուսալի եւ թանկ ինտերնետը”,- ասել է Հովիկ Մուսայելյանը:

Ինչ վերաբերում է հարկային ու մաքսային վարչարարությանը, ապա, ինչպես նշել է Synopsys Armenia-ի գործադիր տնօրենը, ֆիսկալ մարմինները “հաճախ իրենք են խախտում օրենսդրությունը, եւ ընկերությունները ստիպված են լինում իրենց իրավունքները պաշտպանել դատական կարգով”: