16:35 | 10.10.24 | Նորություններ | 1066

STAN հրեշտակների ցանցը ներդրում է կատարել Kerpak-ում

Գիտության եւ տեխնոլոգիաների հրեշտակների ցանցը (STAN) հայտարարել է Kerpak ընկերությունում ներդրում կատարելու մասին։

Kerpak-ը արհեստական բանականության վրա հիմնված «Grab and Go» լուծումների մատակարար է, որը փոխում է վաճառքի եւ հարմարավետության շուկան իր ինքնավար «միկրո խանութը տուփի մեջ» հայեցակարգով:

Լուծումը ներառում է՝

•    SaaS գործիքներ համակարգչային տեսողության AI մոդելների, գույքագրման եւ խանութների ցանցերի կառավարման համար,
•    Ստանդարտ պահարանները, սառնարանները եւ սառցարանները խելացի կրպակների վերածելու համար Retrofit հավաքածու,
•    Սպառողների վրա կենտրոնացած հավելվածներ եւ հավատարմության գործիքներ:

Այս ֆինանսավորմամբ Kerpak-ը նախատեսում է ընդլայնվել դեպի եվրոպական եւ մերձավորարեւելյան շուկաներ՝ ավելի ընդլայնելով իր նորարարական մոդելը: