14:14 | 08.12.23 | Նորություններ | 1607

Visiting Researcher 2023 ծրագիրն ընդունում է հայտեր

Արտասահմանյան համալսարանների, գիտահետազոտական ինստիտուտների եւ ընկերությունների հետազոտողները հրավիրվում են դիմել «Այցելող հետազոտող 2023» (Visiting Researcher Program 2023) ծրագրին։

Նպատակն է միջազգային գիտնականներին բերել Հայաստան, խթանել համագործակցային հետազոտության արդյունքները եւ միջազգային գործակցությունը:

Այն բաց է աշխարհի բոլոր անկյուններից ակադեմիկոսների համար, ովքեր.
•    մոտիվացված են աշխատելու հետազոտական թիմերի հետ տարբեր ուղղություններով,
•    ոգեւորված են կիսվելու իրենց գիտելիքներով եւ փորձով Հայաստանի գիտական համայնքի հետ:

Ծրագիրը կհոգա ճանապարհածախսի եւ կեցության ծախսերը: Վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է։ Դիմելու գործընթացը, պահանջները եւ այլ մանրամասներ հասանելի են այստեղ։

Ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) կողմից՝ PMI Science R&D կենտրոնի աջակցությամբ։