ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը FAST հիմնադրամի հետ համատեղ հայտարարում է բաց մրցույթ՝ ավագ դպրոցի բաղադրիչ ունեցող հանրակրթական ուսումնական հաստատությունների համար՝ միանալու եւ փորձարկելու «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրը։
«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրի նպատակներն են՝
• ձեւավորել խորացված մաթեմատիկայի եւ համակարգչային գիտության հիմքային գիտելիքներ եւ հմտություններ՝ անհրաժեշտ ԱԲ ոլորտի համար,
• բացահայտել ԱԲ եւ ԳՏՃՄ ուղղությամբ գիտնականի եւ նորարարի հեռանկարները,
• տրամադրել ԱԲ ոլորտի կիրառական գիտելիքներ եւ հմտություններ։
Եռամյա կրթական ծրագիրը նախատեսված է 10-12-րդ դասարանների աշակերտների համար եւ հնարավորություն կընձեռի նրանց սովորել խորացված մաթեմատիկա, ծրագրավորում (Python), արհեստական բանականության հիմունքներ, իրականացնել պրակտիկ նախագծեր ԱԲ ոլորտում, ինչպես նաեւ ստանալ անհրաժեշտ հմտություններ ու մասնագիտական կողմնորոշում ԱԲ հետազոտողի ու նորարարի մասնագիտության հանդեպ հետաքրքրության բարձրացման եւ այս ուղղությամբ հետագա կրթությունը շարունակելու համար։
2023-2024 թթ․ ուսումնական տարվանից ծրագիրը փորձարարական ձեւաչափով կներդրվի Երեւանի եւ ՀՀ մարզերի 10 ավագ դպրոցում։
Ծրագրի փորձարկման համար կարող են դիմել Երեւանի եւ ՀՀ մարզերի բոլոր այն դպրոցները, որոնք ունեն ավագ դպրոցի բաղադրիչ, ունեն կամ կարող են ձեւավորել խորացված մաթեմատիկայի ուսուցմամբ աշակերտների խումբ, որպես օտար լեզու դասավանդվում է անգլերենը եւ այլն։ Ծրագրի մանրամասները եւ դպրոցների ընտրության պահանջները ներկայացված են այստեղ։
Դիմելու վերջնաժամկետը հունիսի 30-նն է։ Ծրագրին միանալու համար պետք է լրացնել հետեւյալ հայտադիմումը։