12:10 | 16.06.23 | Նորություններ | 1787
Հայկական BlueQubit-ը, որը քվանտային համակարգիչների համար բազմաֆունկցիոնալ ծրագրային գրադարան է ստեղծում, հայտարարել է Երեւանում Quantum Computing Bootcamp անցկացնելու մասին։
Սա նոր հնարավորություն է ուսանողների եւ ծրագրավորողների համար՝ սովորելու եւ ուսումնասիրելու քվանտային համակարգիչների աշխատանքը, ծանոթանալու, թե ինչպես են աշխարհի ամենամեծ ընկերություններ Google-ը, IBM-ը, Amazon-ը մրցում միմյանց հետ այս ոլորտում եւ ձգտում առավել հզոր քվանտային համակարգիչներ ստեղծել։
6-շաբաթյա բութքեմփի մասնակիցները կարող են սովորել քվանտային ալգորիթմներ եւ ծրագրավորում ոլորտի փորձագետներից՝ դասախոսությունների եւ գործնական նախագծերի միջոցով: Bootcamp-ի լավագույն շրջանավարտները հնարավորություն կունենան աշխատելու BlueQubit-ում ամենահետաքրքիր քվանտային մարտահրավերների վրա:
Դիմելու վերջնաժամկետը հունիսի 30-ն է, դասընթացի մեկնարկը նախատեսվում է հուլիսի 1-ին։ Ծրագրի մանրամասներին ծանոթանալ եւ հայտադիմումը լրացնել հնարավոր է այստեղ։
BlueQubit-ի համահիմնադիր եւ տեխնիկական տնօրեն Հայկ Տեփանյանի iTel.am-ի հետ էքսկլյուզիվ հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ։
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը
10:30 | 19.08.24 | Հոդվածներ
Zenbook S 16. ASUS-ի նորույթն՝ արհեստական բանականության գործառույթներով