17:02 | 15.06.23 | Նորություններ | 15185
Որպես Apple ընկերության պաշտոնական վերավաճառողը Հայաստանում՝ Ucom-ն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռել ձեռք բերել մի շարք Apple խելացի ժամացույցներ եւ AirPods անլար ականջակալներ՝ ապառիկի հատուկ պայմաններով։
Ucom հատուկ ապառիկի հնարավորությունը գործում է մինչեւ հուլիսի 2-ը, մինչեւ 36 ամիս մարման ժամկետով` սկսած 0% կանխավճարից, 0% տարեկան տոկոսադրույքից եւ 0% սպասարկման վճարից առաջին 12 ամսվա համար:
«Ucom-ի ոչ միայն կորպորատիվ, այլեւ անհատ բաժանորդները մշտապես հնարավորություն ունեն ձեռք բերելու Apple ընկերության կողմից արտադրվող ապրանքատեսակների նորագույն մոդելները թե՛ Ucom-ի սպասարկման կենտրոններում, թե՛ առցանց», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ինչպես եւ սովորական սպասարկման սրահ այցելելիս, այնպես էլ Ucom-ի ինտերնետ-խանութում ապառիկի դիմել կարող են 21-60 տարեկան ՀՀ քաղաքացիները։ Առցանց ապառիկը ձեւակերպելուց առաջ իրականացվում է առցանց հարցում, կատարվում է անձնական տվյալների նույնականացում, ինչից հետո բանկային համակարգը վայրկյանների ընթացքում հաստատում կամ մերժում է վարկի տրամադրումը։ Առցանց ապառիկը ձեւակերպվում է «Յունիբանկ» ԲԲԸ կողմից, ընդ որում՝ նույն պայմաններով, որոնք գործում են նաեւ Ucom վաճառքի եւ սպասարկման կենտրոն այցելելու դեպքում։