16:34 | 28.07.22 | Նորություններ | 2869

Հայկական Hexact-ը հատել է 100 հազար օգտատերերի շեմը

Հայկական Hexact-ը հայտարարել է 100 հազար օգտատերերի շեմը հատելու մասին։

«Քանի որ փոփոխությունների տեմպերն արագանում են, հանձն ենք առել web scraping-ը, ավտոմատացումը, արհեստական բանականությունը եւ տվյալներն առավել հասանելի դարձնել բոլոր անհատներին եւ ձեռնարկություններին»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

Hexact-ն այս տարի նշել է հիմնադրման 3-րդ տարին եւ ներկայանում է հետեւյալ պրոդուկտով․

•    Hexometer կայքերի 24/7 մոնիտորինգ իրականացնող եւ դրանց աշխատանքը բարելավող գործիք,
•    Hexowatch առցանց փոփոխությունների մոնիտորինգի եւ ծանուցման գործիք,
•    Hexomatic կրկնվող եւ ժամանակատար աշխատանքները ավտոմատացնող գործիք,
•    Hexospark բոլորը մեկում էլ. փոստի եւ CRM հարթակ:

2021-ին Google Cloud-ի գործընկեր հայկական թիմի տարեկան հասույթն աճել է 400 տոկոսով:

Վերջերս ընկերության Hexowatch հարթակն ընդգրկվել էր Capterra 2022-ի վարկանիշում որպես տվյալների վերլուծության ծրագրային լուծումների ծագող ֆավորիտ։