15:38 | 28.07.22 | Նորություններ | 1661

Picsart-ը հասանելի է դարձնում իր խմբագրիչը բիզնես գործընկերների համար

Picsart-ն ընդլայնում է իր Picsart for Developers API-ի հնարավորությունները՝ ավելացնելով Editor SDK ծրագրային մշակման հավաքածուն (Editor SDK - Software Development Kit)։

Այս ընդլայնման շնորհիվ ձեռնարկությունները եւ բիզնես գործընկերները կարող են ինտեգրել անհատական խմբագրման առանձնահատկությունները Picsart-ի API-ների միջոցով կամ ընտրել ամբողջական խմբագրման գործիքակազմը եւ ինտեգրել այն իրենց աշխատանքում, գրում է businesswire.com-ը։

«Picsart-ում մեր տեսլականն է հզորացնել ստեղծագործողներին ամենուր: Սա նշանակում է ընդառաջ գնալ բովանդակություն ստեղծողներին՝ լինի դա Picsart-ում, թե մեկ այլ հարթակում, որն օգտագործում է մեր հզոր գործիքները:

Այսօր ուրախ եմ հայտարարել մեր Picsart for Developers API ծրագրում Editor SDK-ի ավելացման մասին. որպես գործընկերներ ողջունում եմ eProductivity Software-ին եւ Imgur-ին։
Մեր SDK-ն թույլ է տալիս բիզնեսին եւ կորպորատիվ գործընկերներին ներառել Picsart խմբագրման ողջ փորձն իրենց առաջարկների մեջ: Սա հիանալի հնարավորություն է էլեկտրոնային առեւտրի, մարքեթինգի, սոցիալական մեդիայի եւ տպագրության ոլորտներում կիրառելու համար, նաեւ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են օգտագործել մեր խմբագրման հնարավորությունները եզակի եւ նորարարական նախագծերում»,- գրել է Picsart-ի գլխավոր տնօրեն և հիմնադիր Հովհաննես Ավոյանը linkedIn-ի իր էջում:

Այսօր հասանելի Editor SDK-ն աջակցում է Picsart-ի խմբագրման գործիքների հսկայական շարքը, ներառյալ՝ հիմնական խմբագրման գործառույթները, ձեւանմուշները, ֆոնդային լուսանկարները, ֆոնի հեռացումը եւ AI/ML-ի միջոցով օպտիմիզացված խմբագրման բոլոր հնարավորությունները:

Picsart-ի Editor SDK ծրագրի մասին լրացուցիչ տեղեկություններ հասանելի են այստեղ։