15:00 | 25.07.22 | Նորություններ | 2817
Հայկական Hexact ընկերության մշակած Hexowatch-ը, որն առցանց փոփոխությունների մոնիտորինգի և ծանուցման գործիք է, ընդգրկվել է Capterra 2022-ի վարկանիշում որպես տվյալների վերլուծության ծրագրային լուծումների ծագող ֆավորիտ։
Այս վարկանիշում են ներառվում այն պրոդուկտները, որոնք բարձր գոհունակություն ունեն, բայց այնքան էլ հայտնի չեն: Hexowatch-ը 50 միավորից վաստակել է 50-ը, որը հաշվարկվում է Capterra-ում օգտատերերի կողմից տրված գնահատականների եւ արձագանքների հիման վրա։
Ցանկը կազմելու համար Capterra-ն վերլուծել է 747 ապրանք՝ իրենց տվյալների վերլուծության ծրագրային ապահովումներ առաջարկող լուծումների ցանկում:
Capterra-ն միջազգային առաջատար հարթակ է, որն օգնում է բիզնեսներին գտնել եւ ընտրել լավագույն ծրագրակազմ առաջակող լուծումները:
Վարկանիշային ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։