11:34 | 25.07.22 | Նորություններ | 1254
Հուլիսի 25-ից Հայկ Կարապետյանի եւ ՀայՓոստի համագործակցությունն ավարտվում է։
2020թ. հնգամյա զարգացման ռազմավարության ներքո կառուցվել է ՀայՓոստի էկոհամակարգը, ստեղծվել են դուստր ձեռնարկություններ եւ գործարկվել են բազմաթիվ պրոդուկտներ, ծառայություններ. iNovation, HayPost Retail, ՀայՓոստ Մեդ, Բեր-Բեր, Արմոտեկա եւ այլն:
ՀայՓոստը ներկայացրել է Հայկ Կարապետյանի պաշտոնավարման երկու տարիների ձեռքբերումները։
Թվայնացում. iNovation
• Ֆենիքս ծրագրի (Phoenix) գործարկում. թվայնացվել է ՀայՓոստի ամբողջ համակարգը, բոլոր բաժանմունքները միացվել են մեկ միասնական օնլայն համակարգով:
• ՀայՓոստում հաճախորդների գոհունակության համակարգի (Metrix) ներդրում. ծառայությունները դարձել են էլ ավելի հաճախորդամետ, հաճախորդների կարիքները բավարարող:
• «ՀայՓոստ+» Իրավահավաստի էլեկտրոնային փոստի համակարգի ներդրում. թվայնացվել են ՀայՓոստի փոստային գործառույթները: Այժմ հաճախորդները առանց փոստ այցելելու կարող են օգտվել փոստային մի շարք ծառայություններից, որոնք իրականացվում են բաժանմունքներում:
• Envelope, Հիբրիդ փոստ ծրագրերի ներդրում. թվայնացվել է նամակների մշակման արդեն 88%-ը:
• HayPost Pay դրամապանակի գործարկում. կարելի է վճարել կոմունալ ծառայությունների համար, իրականացնել բջջային, ինտերնետ կապի եւ հեռուստատեսության, գույքահարկի եւ հողի հարկի, աղբահանության, ոռոգման ջրի եւ այլ ծառայությունների համար, կատարել փոխանցումներ այլ օգտատերերի բանկային քարտերին: Դրամապանակի վերջին թողարկմամբ հասանելի է դարձել նաեւ վարկերի մարման ծառայությունը:
• Նոր Stamps.am կայքի գործարկում. հնարավորություն է ստեղծվել գտնել Հայաստանի նամականիշերի, փոստային բացիկների մեծ տեսականի եւ պատվիրել դրանք առցանց:
Փոստային բաժանմունքների արդիականացնում եւ փոստփոխանակման բարելավում
• Փոստատարների պլանշետներով աշխատանք. փոստատարներն այժմ պլանշետի միջոցով են տրամադրում կենսաթոշակները, իրականացնում հասցեական առաքումները, նաեւ հնարավոր է տեղում իրականացնել վճարումներ:
• ՀայՓոստում ստեղծվել է փոստային բաժանմունքների օրինակելի մոդել, իրականացվել է 26 փոստային բաժանմունքի վերաբրենդավորում, վերազինում. բաժանմունքները դարձել են ավելի հարմարավետ, տեխնիկապես հագեցած եւ ժամանակակից ստանդարտներին համապատասխան:
• ՀայՓոստը Արդարադատության նախարարության հետ համատեղ բացել են Քաղաքացիական կենտրոններ Վանաձոր, Իջեւան, Գյումրի քաղաքներում, որոնք մարզերի բնակիչներին հնարավորություն են տալիս մեկ վայրում ստանալ շուրջ 110 ծառայություն:
• Տեսակավորման կենտրոններ են բացվել ՀՀ մարզերում, որոնք նպաստել են մարզերում փոստային կապի ենթակառուցվածքների համաչափ զարգացմանը, փոստփոխանակման արագացմանը 3 անգամ:
• Ավտոպարկը համալրվել է 30 տոկոսով:
Նոր ծառայությունների եւ առցանց հարթակների գործարկում
• Գործարկվել է նույն օրը առաքում Երեւանում ծառայությունը. Երեւան քաղաքում փոստի փոխանակումն իրականացվում է օրը երեք անգամ՝ նախկին մեկ անգամի փոխարեն:
• HayPost Market էլեկտրոնային առեւտրի հարթակի գործարկում. նպատակն է Հայաստանի ողջ տարածքում բնակչությանն ապահովել անհրաժեշտ ապրանքներով:
• Բեր-Բեր բեռնափոխադրման ծառայության գործարկում. հաճախորդները ԱՄՆ-ից գնումներ են կատարում ՀայՓոստի վիրտուալ հասցեից եւ ստանում Հայաստանի ցանկացած կետում:
• ՀայՓոստ Մեդ դեղատնային ցանցի, ինչպես նաեւ դեղերի առաքման առցանց ծառայության գործարկում. հնարավոր է պատվիրել անհրաժեշտ դեղեր, դեղատնային ապրանքներ եւ ստանալ առաքման ծառայության միջոցով կամ մոտակա փոստային բաժանմունքում:
• Արմոտեկա հայկական արտադրանքի խթանման եւ արտահանման նոր հարթակ. նպատակն է հայկական լավագույն արտադրանքը ավելի ճանաչելի ու հասանելի դարձնել եւ կազմակերպել դրանց առաքումը շուրջ 190 երկիր:
• 20 նոր էլէկտրոմոտոցիկլետ եւ փոստի տեսակավորման կենտրոնի համար նոր հոսքագծի ձեռք բերում, որի համար ՀայՓոստը Համաշխարհային փոստային միությունից ստացել է դրամաշնորհ 267,000 ԱՄՆ դոլարի չափով։
• Հաճախորդների բողոքների վերլուծության եւ աջակցման, արագ արձագանքման ծառայությունների ստեղծում (կոնտակտային կենտրոն միանալու սպասելաժամանակը կրճատվել է 10 անգամ) եւ վստահության հեռախոսահամարի գործարկում:
Ֆինանսական ցուցանիշներ
• Միջազգային Grant Thornton ընկերության անկախ աուդիտի արդյունքներով՝ ՀայՓոստը 2021 ֆինանսական տարին փակել է աննախադեպ բարձր ցուցանիշներով. ՀայՓոստ խմբի հասույթը ավելացել է 12%-ով, գործառնական շահույթը (EBITDA) 63%-ով, ներհանրապետական փոստը՝ գրեթե կրկնակի (72%-ով), իսկ միջազգային ելից փոստը դեպի արտերկիր՝ 12%-ով:
Աշխատակիցների խրախուսման ծրագրեր
• Փոստային բաժանմունքների աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է միջինը 46,5%-ով: Կորպորատիվ կառավարման սկզբունքների (Performance base) հիման վրա ներդրվել է ամսական պարգեւատրման ծրագիր: Վարչական աշխատողների համար ներդրվել է տարեկան պարգեւատրման պլան:
Մրցանակներ
• ՓոստԵվրոպի կողմից ՀայՓոստը 2021թ. ստացել է փոստային ոլորտում նորարարության հատուկ մրցանակ՝ HayPost Pay դրամապանակի նորարարական լուծումների համար:
• ՀայՓոստը 2022թ. ստացել է ISO 27001 միջազգային սերտիֆիկատ, որով միջազգայնորեն ճանաչվել է ՀայՓոստ ընկերության տեղեկատվական անվտանգությունը:
• 2022թ. Աշխատակազմի կառավարման միջազգային բիզնես մրցանակաբաշխությանը ՀայՓոստը ստացել է մրցանակ High Performance անվանակարգում:
• 2022թ. ամենամյա Հայկական PR մրցանակաբաշխության «Տարվա ճգնաժամային կառավարում» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀայՓոստը: