14:26 | 22.07.22 | Նորություններ | 1703
Հուլիսի 21-ին կայացել է Falling Walls Lab Armenia միջազգային ծրագրի շրջանակում երիտասարդ մասնագետների համար ստարտափ մրցույթի երկրորդ փուլը։
Մրցույթին ներկայացվել է 7 նորարարական գաղափար։ Ներկայացնում ենք լավագույն եռյակին՝
• 1-ին տեղ․ Լիլիթ Գուրօղլյանը QaylTecհ-ից՝ ներկայացնելով «Breaking the Wall of Rehabilitation Device» գաղափարը։
• 2-րդ տեղ․ Լիլիթ Արշակյան ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնից՝ ներկայացնելով «Breaking the Wall of Preliminary Diagnosis of Cirrhosis» գաղափարը։
• 3-րդ տեղ․ Հովհաննես Մանուշյան Prekog.ai-ից, ով ներկայացնում էր «Breaking the Wall of Prekog» գաղափարը։
«Ներկայացրեցի MetaGait նորարական սարքի ծրագիրը. այն վերականգնողական սարք է՝ հեռավար վերականգնման համար վիրտուալ իրականության համադրությամբ: Այն քայլ- իմիտացիա կատարող սարք է: Աշխարհում եզակի է իր լուծումներով: Սարքն արտադրում ենք Հայաստանում: Այստեղ ստեղծվում են նաեւ վիրտուալ իրականության խաղերը եւ մեթոդիկան: Մեր նպատակն է սարքը զարգացնել եւ հանել միջազգային շուկաներ»,- նշել է 1-ին տեղը զբաղեցրած Լիլիթ Գուրօղլյանը:
Նա իր ծրագիրը կներկայացնի Բեռլինում նոյեմբերին կայանալիք «Falling Walls Lab» մրցույթի միջազգային փուլի ընթացքում։ Հաղթելու դեպքում կստանա ֆինանսավորում՝ այն կյանքի կոչելու համար։
Մրցույթը կազմակերպել էին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան եւ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան։