Instagram-ը հայտնել է մի շարք կարեւոր փոփոխությունների մասին։
Ըստ այդ փոփոխությունների, 15 րոպեից պակաս տեւողությամբ նոր տեսանյութերը կտեղադրվեն որպես Reels: Նախկինում տեղադրված տեսանյութերը կմնան սովորական հրապարակումներ:
Եթե ունեք հանրային հաշիվ, ձեր նոր տեսանյութերը՝ այժմ Reels, կարող են առաջարկվել այլ օգտատերերի, ինչը կավելացնի դիտումները: Նախկինում սա աշխատում էր միայն 90 վայրկյանից պակաս տեւողությամբ վիդեոների համար:
Ձեր պրոֆիլի Տեսանյութեր եւ Reels ներդիրները կմիավորվեն այնպես, որ բոլոր տեսանյութերը լինեն մեկ տեղում: