12:10 | 22.07.22 | Նորություններ | 1740

Stray նոր տեսախաղը փոթորիկ է առաջացրել համացանցում

Stray-ը նոր տեսախաղ է, որտեղ խաղացողը կիբեր պանկ ոճով կառուցված ռոբոտ-քաղաքում ղեկավարում է կորած թափառական կատվին։

Խաղը թողարկվել է հուլիսի 20-ին եւ արդեն փոթորիկ առաջացրել սոցիալական ցանցերում, հատկապես կատուների տերերի շրջանում:

Մարդիկ նկարահանում են իրենց տնային կենդանիների արձագանքները խաղին, տեսանյութերը հրապարակում TikTok-ում եւ այլ սոցիալական ցանցերում:

Twitter-ի @CatsWatchStray հաշիվն ունի ավելի քան 25,000 հետեւորդ խաղի մեկնարկից 3 օր անց: TikTok-ում #straygame հեշթեգը հավաքել է ավելի քան 30 միլիոն դիտում։


Խաղը թողարկվել է Annapurna Interactive-ի կողմից եւ մշակվել Blue Twelve Studio-ում։ Stray-ը հասանելի է PC-ում եւ PlayStation-ում: Թողարկման օրն այն Steam-ում դարձել է Annapurna Interactive-ի ամենամեծ մեկնարկային խաղը PC-ի համար՝ մոտ 63,000 միաժամանակյա խաղացողներով: