14:19 | 21.07.22 | Նորություններ | 1706

Meta անունով ստարտափը դատի կտա Meta-ին «իր անունը գողանալու» համար

Meta-ն (meta.is), որը մասնագիտացած է ինտերակտիվ արվեստի ինստալյացիաների ստեղծման գործում ավելի քան 12 տարի, հայտարարել է, որ դատի է տալու Meta Corporation-ին իր ապրանքանիշը խախտելու համար, գրում է The Verge-ը։

Meta-ն պնդում է, որ Facebook-ի անունը Meta փոխելը 2021 թվականի հոկտեմբերին բացասաբար է ազդել ստարտափի բիզնեսի վրա։ Մասնավորապես, այն դժվարությունների է հանդիպել իր ծառայությունների մատուցման հարցում։ Որոշ սպառողներ սխալմամբ Meta-ի ծառայությունները կապել են Facebook-ի գործունեության հետ։

«2021 թվականի հոկտեմբերի 28-ին Facebook-ը յուրացրել է մեր ապրանքանիշը եւ Meta անունը, որը ստեղծելու համար մենք 12 տարվա ընթացքում արյուն, քրտինք եւ արցունք ենք թափել: Facebook-ի հետ ութ ամիս խաղաղ կարգավորման հասնելու անհաջող փորձերից հետո մեզ այլ բան չի մնում, քան դատի տալ նրան»,- հայտարարել են Meta-ում։

Meta-ն իր անվան համար ունի ապրանքանիշ: Այնուամենայնիվ, ինչպես նշում է The Verge-ը, ընկերությունը, ամենայն հավանականությամբ, կբախվի դատարանում ծանր պայքարի, քանի որ Meta-ն անվանափոխությունից անմիջապես հետո դատի է տվել բազմաթիվ ապրանքանիշերի, ներառյալ՝ սոցիալական ցանցերի եւ ակնթարթային մեսենջերների առանձին ապրանքանիշերի: