17:08 | 20.07.22 | Նորություններ | 1908
Հուլիսի 19-ին կայացել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը։
Այս տարի մրցույթին մասնակցել է 16 թիմ, ինչը կրկնակի ավելի է անցած տարվա համեմատ։ ՌՀՕ-ի մասնակիցները 8-19 տարեկան էին՝ համապատասխան տարիքային խմբերում՝ տարրական (10 թիմ), կրտսեր (4 թիմ) ու ավագ (2 թիմ):
2022-ին մրցույթն անցկացվել է «Ռոբո առաքելություն» եւ «Ապագա նորարարներ» կատեգորիաներում։ 16 թիմի կեսը ներկայացնում էր մարզերը (Շիրակ, Կոտայք, Սյունիք)։
Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլի տարրական տարիքային խմբում լավագույնը ճանաչվել է «Գիտտուն 1» թիմը Կապանից, որն արժանացել է նաեւ գլխավոր մրցանակի, որն ուղեգիր դեպի Գերմանիա՝ մասնակցելու Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին։
Կրտսեր տարիքային խմբում հաղթել է «Best trio» թիմը, իսկ ավագ տարիքային խմբում լավագույնն էր «Ֆիզմաթ» թիմը։
Հատուկ մրցանակի արժանացել է Գյումրիի «Մուշ» թիմի մասնակից Լյովա Սարոյանը։
Եվս մեկ հատուկ մրցանակի, կրկին «Մուշ» թիմից, արժանացել է Նարեկ Սարոյանը՝ խնդրի համար յուրահատուկ լուծում առաջարկելու համար։
Այս տարվա մրցույթի կարգախոսն էր «Իմ ռոբոտն իմ ընկերն է», եւ ՌՀՕ ընթացքում աշակերտները փորձել են հասնել իրենց գերնպատակին՝ ռոբոտների միջոցով մարդկային կյանքն ավելի հարմարավետ ու անվտանգ դարձնել։