11:41 | 19.04.22 | Նորություններ | 2743

Grid Dynamics-ը Երևանում ինժեներական կենտրոն է բացում

Թվային տեխնոլոգիական ծառայությունների մատակարար Grid Dynamics-ը ինժեներական կենտրոն է ստեղծում Երևանում։

Այս մասին ընկերությունը հայտարություն է տարածել իր պաշտոնական կայքում: Թվային ինժեներիայի աճող գլոբալ պահանջարկը բավարարելու համար թիմը ընդլայնվում է դեպի Հայաստան՝ գլոբալ տեխնոհաբով։ Միաժամանակ, ընկերությունը հայտնել է Ռուսաստանում իր գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ:

Grid Dynamics-ի ավելի քան 100 աշխատակից արդեն իսկ տեղափոխվել է հայաստանյան գրասենյակ: Ընկերությունն առաջարկում է նոր աշխատանքային հնարավորություններ։

Grid Dynamics-ը գործում է 2006 թվականից, գլխամասային գրասենյակը գտնվում է Սիլիկոնյան հովտում։ Ընկերությունը տրամադրում է թվային ծառայություններ մեծ տվյալների վերլուծության, որոնման, արհեստական ինտելեկտի, ամպային միգրացիայի և հավելվածների արդիականացման ոլորտում: