11:04 | 19.04.22 | Նորություններ | 1662

Դրամաշնորհային մրցույթ՝ գաղափարի փուլում գտնվող ստարտափների համար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Գաղափարի փուլում գտնվող պրոդուկտների համար» դրամաշնորհային մրցույթ։

Մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 120 միլիոն դրամ, որը նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած ընկերությունների միջև (յուրաքանչյուրին՝ մինչև 5 միլիոն դրամ):

Նախատեսվում է դրամաշնորհներ տրամադրել գաղափարի փուլում գտնվող սկսնակ ընկերություններին, որոնց արտադրանքի կամ ծառայության գաղափարը, նախատիպը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների ու մարտահրավերների լուծմանը:

Մրցույթի պահանջները սահմանված են այստեղ։ Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել armeps համակարգի միջոցով մինչև հունիսի 16-ը։

Մրցույթի ծածկագիրն է՝ ԲՏԱՆ-ԴՄ-2022/01: