15:48 | 18.04.22 | Նորություններ | 2442

ManyChat-ը Երևանում բացում է նոր R&D գրասենյակ

Դավիթ Յանի որդու՝ Միքայել Յանի հիմնած ManyChat-ը Երևանում բացում  է նոր R&D գրասենյակ։

Այս մասին ընկերությունը հայտարարություն է տարածել իր պաշտոնական կայքում։   

ManyChat-ն առաջատար հարթակ է մեսենջերների միջոցով իրականացվող մարկետինգի ոլորտում։ Այն թույլ է տալիս բիզնեսին շփվել հաճախորդների հետ բոտերի միջոցով՝ VKontakte, Facebook Messenger, Telegram կամ WhatsApp: Շուտով նաև այս ցանկին կավելանա Viber-ը։

ManyChat-ը ներկայումս օգտագործվում է ավելի քան 1 000 000 ընկերությունների կողմից 160 երկրներում: Ընկերության արժեքը վաղուց գերազանցել է 100 մլն դոլարը։

Երևանյան գրասենյակը բաղկացած է ավելի քան 100 ինժեներներից, արտադրանքի մենեջերներից, տվյալների վերլուծաբաններից, հաճախորդների սպասարկման և HR մասնագետներից։

«ManyChat-ը ոգևորված է տեղական ՏՏ համայնքի հետ կապվելու հնարավորություն ունենալու համար և պատրաստվում է շարունակել մեծացնել առաջատար տաղանդների թիմը՝ ընկերության աճին և հաճախորդների համար ավելի շատ արժեք ստեղծելու նպատակով»,- նշված է հայտարարությունում։

Հետաքրքրվածները կարող են դիմել hr@manychat.com էլ. հասցեով։