11:37 | 12.04.22 | Նորություններ | 1396
BigStory VC վենչուրային հիմնադրամը հայտարարել է իր երկրորդ ներդրման մասին, այս անգամ WildLearner ստարտափում: Գործարքի արժեքը $200 000 է։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է BigStory VC-ի համահիմնադիր Արտո Երիցյանը:
WildLearner-ը կրթական հարթակ է, որը հատուկ նախագծված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են սովորել կոդավորում և աշխատանքի ընդունվել ամենաթեժ ստարտափներում՝ 100-ից ավելի հատուկ մշակված անվճար ծրագրավորման դասընթացներով:
Օրեր առաջ, BigStory VC վենչուրային ֆոնդը հայտնեց $250 000 ներդրման մասին Mythrill ստարտափում:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Krisp-ի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանը, Արտավազդ Մինասյանը եւ Podcastle AI-ի հիմնադիր ու գործադիր տնօրեն Արտո Երիցյանը հայտնել էին BigStory VC վենչուրային հիմնադրամ հիմնելու մասին, որն առաջիկա երկու տարվա ընթացքում $10 մլն կներդնի մոտ 24 հայկական ստարտափների մեջ։