10:42 | 17.11.21 | Նորություններ | 1460

Պարգեւատրվել են ՏՏ ոլորտի լավագույն ուսանողները

Նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգեւի»  մրցանակաբաշխության 30 հաղթող ուսանողների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը։
 
Պարգեւները հանձնել է ՍԻնոփսիս ընկերության համանախագահ Չի-Ֆուն Չանը։

Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցել էր 102 ուսանող։


ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգեւը հիմնվել է 2005 թվականին՝ Սինոփսիս Արմենիա ընկերության եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջեւ կնքված համաձայնագրի հիման վրա։

Մրցանակները շնորհվում են այն ուսանողներին, ովքեր ունեն բարձր առաջադիմություն, ակտիվորեն մասնակցում են ՏՏ ոլորտի եւ բնական գիտությունների օլիմպիադաների եւ մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ինչպես նաեւ ակտիվ են համայնքային ծրագրերում: