12:36 | 16.11.21 | Նորություններ | 1273
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կառավարությունն իր գործիքակազմի շրջանակում պատրաստ է նպաստել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի շարունակական առաջընթացին:
Այս մասին նա ասել է ոլորտում գործունեություն ծավալող Service Titan, Vineti, Robomart, Krisp, SuperAnnotate, Podcastle ընկերությունների ներկայացուցիչներին հետ հանդիպմանը:
Նիկոլ Փաշինյանը կարեւորել է վերոնշյալ ընկերությունների հաջողություններն ու հույս հայտնել, որ նրանց դրանք մյուս կազմակերպությունների համար կդառնան օրինակելի: Նրա խոսքով՝ իրենց նպատակն է, որպեսզի հաջողակ ընկերությունների թիվը գնալով ավելանա եւ գործադիրը պատրաստ է լսել մասնավոր հատվածի խնդիրները, ոլորտի հետագա զարգացման ուղղությամբ առաջարկություններն ու դիտարկումները:
Այս համատեքստում ընկերությունների ներկայացուցիչներն անդրադարձել են իրենց կազմակերպությունների գործունեությանը, Հայաստանում ստարտափերի զարգացման հնարավորություններին, ՏՏ բնագավառի ներուժին ու կարողություններին, գիտության ոլորտի զարգացմանը, կառավարության կողմից այդ ուղղությամբ իրականացվող քայլերին:
Վարչապետը եւ ընկերությունների ներկայացուցիչներն անդրադարձել են նաեւ համատեղ նախագծեր ու ծրագրեր իրականացնելու հնարավորություններին: