«Ռոստելեկոմ» ընկերությունը հանրությանն է ներկայացրել նոր եւ օգտագործման համար առավել հարմար կայքը՝ www.rostelecom.am:
Նոր կայքում ընկերության ծառայությունները դասակարգված են ըստ բաժինների՝ ինչպես տան, այնպես էլ բիզնեսի համար:
Նոր կայքի միջոցով կարելի է ավելի արագ առցանց միանալ ընկերության ծառայություններին` սեղմելով «Միանալ Հիմա» կոճակին:
Գործող բաժանորդները կարող են օգտվել վճարման հարմար եւ ճկուն տարբերակներից՝ մատուցվող ծառայությունների դիմաց վճարելով անմիջապես կայքից:
Առանձին հատվածում ներկայացված է ընկերության վաճառքի եւ սպասարկման սրահների վերաբերյալ տեղեկատվություն՝ սպասարկման քարտեզի տեսքով, ինչպես նաեւ հետադարձ կապի հնարավորություն՝ որակի վերահսկման նպատակով: