16:03 | 17.09.21 | Նորություններ | exclusive 23990

DataArt-ի ու SFL-ի թիմերը միավորումից հետո առաջին համատեղ միջոցառումն են անցկացրել

DataArt-ի կողմից հայկական SFL ծրագրային ապահովման մշակման ընկերության ձեռքբերումից հետո տեղի է ունեցել երկու ընկերությունների թիմերի առաջին միասնական միջոցառումը:

«Սա մշակութային ինտեգրացիայի առումով առաջին քայլերից էր: Մեր միավորումը մեծ իրադարձություն էր, որը ցանկանում էինք տոնել», - Itel.am-ին ասել է DataArt Հայաստանի փոխտնօրեն, ՄՌ ղեկավար Իշխան Մարգարյանը:

photo © DataArt


Նրա խոսքով՝ առաջնային նպատակներից մեկը նոր գործընկերներին DataArt-ում ողջունելն էր.

«Ցանկանում էինք ցույց տալ՝ ինչ է նշանակում DataArt, ինչպիսին է DataArt-ի մշակույթն ու ինչպես ենք ուրախանում DataArt-ում: Նպատակն էր, որ մի թիմում աշխատող մարդիկ ճանաչեն իրար: Ունեցանք նաեւ քվեսթ, բաժանվեցինք թիմերի, որոնցում ընդգրկվեցին եւ՛ նախկին SFL-ի մեր գործընկերները, եւ՛ DataArt Հայաստանի: Քվեսթին մասնակցեցին նաեւ DataArt-ի թոփ մենեջերները: Բավականին հաջող ստացվեց. մարդիկ միմյանց ավելի լավ ճանաչեցին, թիմի մերձեցումը ստացվեց», - ասել է Իշխան Մարգարյանը: