15:34 | 05.05.21 | Նորություններ | 2100

Dexatel-ը Երեւանում նոր գրասենյակ է բացել

Ապրիլի 29-ին Dexatel ընկերությունը նշել է Հայաստանյան գրասենյակի 6-րդ տարեդարձը։

Հայկական ՏՏ համայնքի համար կազմակերպված միջոցառման ընթացքում ընկերության հիմնադիր տնօրեն Գեղամ Ազատյանը ներկայացրել է Dexatel-ի ստեղծման պատմությունը եւ հաջողության հասնելու ճանապարհը։

«Dexatel-ը հիմնել ենք ավտոտնակում։ Սկզբում ֆինանսական միջոցներ գրեթե չենք ունեցել, բայց մեր համառ աշխատանքի շնորհիվ այսօր արդեն հասել ենք տարեկան $14 մլն շրջանառության»,- նշել է նա:


Dexatel-ը թվային հաղորդակցությունների հարթակ է (CPaaS), որը տրամադրում է հեռահաղորդակցության ծառայություններ` ինչպիսիք են A2P SMS Messaging, Business WhatsApp API, Google RCS Messaging, Viber Business եւ Verified SMS by Google։


Ներկայումս, Dexatel-ը համագործակցում է ավելի քան 800 աշխարհահռչակ ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Viber-ը, China Telecom-ը, Vodafone-ը, Alibaba Group-ը եւ այլն։