15:19 | 15.04.21 | Նորություններ | 1042
Instagram-ը շարունակում է գրառումների լայքերը միացնելու եւ անջատելու շուրջ փորձերը, որոնք սկսել էր շուրջ երկու տարի առաջ:
TechCrunch-ի փոխանցմամբ, նոր գործառույթը սահմանափակ քանակի օգտատերերի առաջարկում է ընտրել հետեւյալ տարբերակներից մեկը՝
- հրաժարվել սեփական էջում եւ այլոց էջերում լայքերի հնարավորությունից,
- փակել լայքերի հնարավորությունը միայն սեփական գրառումների համար,
- թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա: