11:13 | 15.04.21 | Նորություններ | 662

Հայ ուսանողներն ավտոմատացված գյուղատնտեսական քաղաք կստեղծեն

Թումո լաբորատորիաների եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համատեղ նախագծի շրջանակում բույսերի ջրման ավտոմատացված համակարգի մշակման հաջող ավարտից հետո մեկնարկել է նոր՝ ավելի ծավալուն նախագիծ:

Այս անգամ ուսանողները ստեղծելու են ավտոմատացված գյուղատնտեսական քաղաք, որի հիմքում կրկին լինելու է Arduino ծրագրավորման լեզուն:

Կազմակերպիչների խոսքով, հիմնական նախագծին մասնակցելու հնարավորություն են ունենալու արդեն սկսված եռամսյա դասընթացների ընթացքում լավագույն արդյունքի հասած ուսանողները։


Հիշեցնենք, որ պիլոտային նախագծի ընթացքում Ագրոճարտարագիտության ֆակուլտետի ուսանողները ստեղծել էին IoT սարք՝ ծրագրավորելով այն Arduino, C/ C++ լեզուներով, այնուհետեւ հեռահար եղանակով հողի վիճակի մասին տեղեկատվություն ստանալու համար մշակել են վեբ հավելված։ Այս հավելվածում, հողի մեջ տեղադրված սենսորների միջոցով, երեւում են հողը բնութագրող ցուցանիշները, որի վրա հիմնվելով էլ ծրագիրը որոշում է ջրել այն, թե՝ ոչ։