16:23 | 19.07.19 | Նորություններ | 3026
Instagram-ը հայտարարել է, որ մի շարք երկրներում փորձնական ներդրել է գրառումների լայքերի թիվը թաքցնող գործառույթ:
«Ցանկանում ենք, որ ձեր ընկերները կենտրոնանան լուսանկարների եւ տեսանյութերի վրա, որոնք դուք տարածում եք, այլ ոչ թե այն հանգամանքի վրա, թե որքան լայք են ստանում»,- բացատրել են Instagram-ում:
Փոփոխությունները հասանելի են Ավստրալիայում, Բրազիլիայում, Կանադայում, Իռլանդիայում, Իտալիայում, Ճապոնիայում եւ Նոր Զելանդիայում:
Օգտատերերը նաեւ չեն կարողանա տեսնել տեսանյութերի դիտումների թիվը:
Հիշեցնենք, որ ապրիլին հայտնի դարձավ, որ Instagram-ը դիտարկում է հնարավորություն, որը թույլ կտա թաքցնել գրառման տակ ստացած լայքերի թիվն այլ օգտատերերից: Դրանք կկարողանա տեսնել միայն հրապարակման հեղինակը:
Գործառույթի ներդրման դեպքում օգտատերերը կկարողանան ավելի մեծ ուշադրություն դարձնել կոնտենտին, այլ ոչ թե գրառման լայքերին: