11:32 | 19.04.19 | Նորություններ | 2882

Instagram-ում «գտել են» լայքերի քանակը թաքցնող գործառույթ

Instagram-ը դիտարկում է հնարավորություն, որը թույլ կտա թաքցնել գրառման տակ ստացած հավանումների թիվն այլ օգտատերերից: Դրանք կկարողանա տեսնել միայն հրապարակման հեղինակը:

TechCrunch-ի փոխանցմամբ, Instagram-ի կոդն ուսումնասիրելիս նման գործառույթ է հայտնաբերել Android վերլուծաբան Ջեյն Վոնգը:

Գործառույթի ներդրման դեպքում օգտատերերը կկարողանան ավելի մեծ ուշադրություն դարձնել կոնտենտին, այլ ոչ թե գրառման լայքերին:

Instagram-ի ներկայացուցիչը, սակայն, հայտնել է, որ դա միայն գործառույթի նախատիպ է, եւ որ ընկերությունը պաշտոնապես նման գործառույթ չի թեստավորում: Նա, սակայն, հավելել է, որ Instagram-ը միշտ փնտրում է տարբերակներ՝ օգտատերերի վրա եղած ճնշումը նվազեցնելու նպատակով: