13:53 | 27.03.21 | Նորություններ | 1663

«Տելեկոմ Արմենիա». Beeline-ի տվյալների բազայից բաժանորդների տվյալների արտահոսք տեղի չի ունեցել

Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն, ի պատասխան մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությանը, թե իբր Beeline-ի տվյալների բազայից բաժանորդների տվյալների արտահոսք է տեղի ունեցել, պաշտոնապես հերքել է այս տեղեկությունները եւ հայտնել, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:

««Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ տվյալների բազաները պաշտպանված են լիարժեքորեն, տվյալների պահպանումն իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից ամենաժամանակակից տեխնոլոգիական լուծումների կիրառությամբ:

«Տելեկոմ Արմենիա»-ն երաշխավորում է բաժանորդների անձնական տվյալների, այդ թվում նաեւ՝ հեռախոսահամարի, գաղտնիությունը՝ համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքների»,- ասված է հաղորդագրության մեջ: