13:50 | 27.03.21 | Նորություններ | 1037
Վիվա-ՄՏՍ-ը, ի պատասխան առանձին ԶԼՄ-ներով շրջանառվող տեղեկությունների, թե իբր ընկերության տվյալների բազայից տեղի է ունեցել բաժանորդային տվյալներին վերաբերող արտահոսք, պաշտոնապես հերքել է այդ տեղեկությունները՝ որպես իրականությանը չհամապատասխանող:
«Վիվա-ՄՏՍ-ի տվյալների բազաները լիարժեք պաշտպանված են. ընկերության բաժանորդների անձնական տվյալների մշակումն ու պահպանումն իրականացվում է ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) միջազգային ստանդարտի պահանջների կիրառման համապատասխան:
Վիվա-ՄՏՍ-ը երաշխավորում է բաժանորդների անձնական տվյալների, այդ թվում նաեւ՝ հեռախոսահամարի, գաղտնիությունը՝ համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքների եւ Վիվա-ՄՏՍ-ի Շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններով սահմանված դրույթների»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: