16:20 | 09.02.21 | Նորություններ | 2529
Reddit սոցիալական հարթակն ավելի քան $250 մլն է ներգրավել՝ ներդրումային E շրջափուլի շրջանակում:
Ներդրումից հետո ընկերությունը գնահատվում է $6 մլրդ, գրում է The Wall Street Journal-ը:
Հիշեցնենք, որ 2019թ. ներդրողները ընկերությունը գնահատում էին $3 մլրդ:
«Մենք որոշեցինք, որ ժամանակն է ռազմավարական ներդրումներ կատարել Reddit-ում՝ ներառյալ տեսանյութերը, գովազդը, սպառողական ապրանքները եւ միջազգային ընդլայնումը», - ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ: