14:37 | 09.02.21 | Նորություններ | 2972

Հայտնի են Աքսելերատոր #5 ծրագրի հաղթող ստարտափները

Փետրվարի 5-ին կայացել է Hacking Gender Equality in Times of Crisis | How we do it առցանց միջոցառումը, որի շրջանակներում տեղի է ունեցել Աքսելերատոր #5 ծրագրի երկրորդ փուլի հանդիսավոր փակումը եւ հայտարարվել Աքսելերատոր #5 ծրագրի երրորդ փուլի մեկնարկը։

Աքսելերատոր #5 ծրագիրը թիրախավորում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման հինգերորդ նպատակը՝ այդպիսով կարեւորելով կանանց եւ երեխաների իրավունքների եւ հնարավորությունների հավասարությունը։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ImpactAim Venture Accelerator-ի, Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:

Աքսելերատոր #5 ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում բնակվող կանանց եւ աղջիկներին՝ օգնելով նրանց մուտք գործել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտ՝ իրականացնելով նրանց համար տեխնոլոգիական եւ բիզնես ուղղվածության դասընթացներ, ինչպես նաեւ օգնել նրանց ստեղծել սեփական ստարտափ նախագծեր:

COVID-19-ի պայմաններում Accelerator #5 ծրագրի երկրորդ փուլը տեղափոխվելով օնլայն հարթակ, հասավ իր տրամաբանական ավարտին։  Ծրագրի շրջանակներում ավելի քան 300 շրջանավարտներ ձեռք էին բերել տեխնոլոգիական եւ բիզնես գիտելիքներ՝ ձեւավորելով 10 ստարտափ թիմեր, որոնք միջոցառման ընթացքում ներկայացրեցին իրենց գաղափարները՝ պայքարելով 3 մրցանակների համար։ Միջոցառման հատուկ հյուրն էր SoloLearn ծրագրի տնօրեն եւ համահիմնադիր Եվա Հյուսյանը։

Միջոցառման ընթացքում AreeGyugh, HOGATAR եւ GTA թիմերը հայտարարվեցին Աքսելերատոր #5 ծրագրի երկրորդ փուլի հաղթողներ եւ արժանացան հետեւյալ մրցանակների․
 
ԱրիԳյուղ- 1500$ (գլոբալ ազդեցություն ունեցող ծրագիր)

Hogatar- 750$ (լավագույն նորարարական լուծում)

GTA-750$ (լավագույն կոնցեպտ)