14:39 | 01.06.20 | Նորություններ | 2150

Զեկույց. Անհատական համակարգիչների շուկան «ուշքի կգա» միայն 2021թ.-ին

Անհատական համակարգչային սարքերի համաշխարհային շուկան կորոնավիրուսի համաճարակի արդյունքում ստեղծված ճգնաժամից դուրս կգա միայն հաջորդ տարի, կարծում են International Data Corporation (IDC)-ի վերլուծաբանները:

Նշվում է, որ այս տարվա առաջին 4 ամիսներին, երբ ինքնամեկուսացման պայմաններում մարդիկ աշխատում եւ սովորում էին տանը, համակարգիչների եւ նոթբուքերի պահանջարկը բարձր էր: Այնուհանդերձ, այդ պահանջարկն անկում կապրի այս տարվա երկրորդ կեսին՝ ազդելով ողջ շուկայի վրա:

Զեկույցի համաձայն, անհատական համակարգչային սարքերի առեւտրային հատվածը կորոնավիրուսային համավարակի արդյունքում առաջացած տնտեսական հետեւանքների արդյունքում կտուժի այն ժամանակ, երբ կազմակերպությունները, հատկապես փոքր ընկերությունները, կնվազեցնեն ՏՏ ենթակառուցվածքների արդիականացման ծախսերը: