12:03 | 28.05.20 | Նորություններ | 2778

Panasonic-ի նոր սարքը ամաչկոտ մարդկանց կօգնի ծանոթանալ

Panasonic ընկերությունը ստեղծել է սարք՝ ամաչկոտ մարդկանց համար, որը թույլ կտա նրանց ծանոթանալ:

Կրելով սարքը, զրուցակիցներն առանց բառեր փոխանակելու կկարողանան միմյանց մասին ինֆորմացիա ստանալ՝ ձեռքսեղմումի միջոցով: Տեղեկատվությունը կտեղափոխվի հատուկ պաշտպանված սերվեր, ապա զրուցակցի սարք:

Անձայն ծանոթությունների համար նախատեսված Human Body Communication System (HiT) սարքը նման է խելացի ժամացույցի, սակայն ներկառուցված հատուկ չիպով է աշխատում: Տեղեկատվության փոխանակումը կատարվում է միմյանց հպվելու ընթացքում:

Սարքը թեստավորում է անցել Ճապոնիայում, ժամադրությունների տեղական խոշոր ծառայություններից մեկի՝ ZWEI-ի կողմից: