10:49 | 27.05.20 | Նորություններ | 17374
Beeline-ը հայտարարել է կորպորատիվ հաճախորդների համար լոկալ ցանցի կառուցման, սերվերային եւ ցանցային սարքավորումների տեղադրման եւ միացման ծառայության մեկնարկի մասին:
Այն հասանելի կլինի «Կորպորատիվ Ինտերնետ» կամ «Կորպորատիվ VPN» ծառայություններին միանալու դեպքում։
Ներքին ցանցը կունենա մեկ տարի սպասարկման երաշխիքային ժամկետ եւ հնարավորություն կտա՝ միավորել եւ համատեղ օգտագործել համակարգչային ցանցը, սերվերները, տպիչները եւ այլ սարքեր, միավորել տեղեկատվական ծառայությունները մեկ համակարգի մեջ, նվազագույնի հասցնել ցանցի կառավարման եւ պահպանման ծախսերը, ապահովել ցանցի աշխատանքի բարձր հուսալիությունն ու հասանելիությունը, ապահովել սպասարկման բարձր որակ՝ տարբեր ծրագրային հավելվածների օգտագործման դեպքում։
«Beeline-ում մենք շատ ենք կարեւորում հաճախորդների կողմից մեր ծառայությունների օգտագործումն ավելի հարմարավետ դարձնելը։ Նախկինում «Կորպորատիվ Ինտերնետ» կամ «Կորպորատիվ VPN» ծառայություններին միանալու համար հաճախորդը ներքին ցանցը պետք է կառուցեր սեփական ուժերով: Այժմ բիզնես հաճախորդներն անհրաժեշտություն չունեն դիմելու երրորդ կողմին, Beeline-ի աշխատակիցները կկատարեն ամբողջական ծառայության տրամադրումը, ցանցային աշխատանքները, վերջնական միացումներն ու թեստավորումը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Ծառայությունը հասանելի է 12/18/24 ամիս պայմանագրի կնքման դեպքում։
Լրացուցիչ տեղեկություններ կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ www.beeline.am/B2B կայքում, աշխատանքային ժամերին զանգահարելով 010700700 համարին, կամ հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Business էջին։ Դիմումի ներկայացման համար հասանելի է նաեւ corp@beeline.am էլ. Փոստի հասցեն: