16:29 | 22.04.20 | Նորություններ | 2306

Կանխատեսում. COVID-19-ը կազդի ՏՏ ոլորտի ծախսերի վրա

Աշխարհում տեխնոլոգիական ոլորտի ծախսերն այս տարի կնվազեն 2,7%-ով, կանխատեսել է International Data Corporation (IDC)-ը, նշելով, որ COVID-19-ի արդյունքում կտուժեն գրեթե բոլոր ոլորտները, բայց տարբեր չափով:

Տուրիզմի եւ տրանսպորտային փոխադրումների ուղղությունները ամենաշատը կտուժեն. այստեղ սպասվում է ՏՏ ծախսերի 5%-ից ավելի կրճատում:

Միաժամանակ, կառավարական ՏՏ կառույցների ծախսերն այս տարվա ընթացքում մի փոքր կավելանան: Կանխատեսվում է, որ առողջապահության եւ հետահաղորդակցության ոլորտի ձեռնարկություններում ՏՏ լուծումների վրա ծախսերը նույնպես աճ կգրանցեն, բայց ոչ նշանակալի:

Զեկույցի համաձայն, ՏՏ ծառայությունների ուղղությունում ծախսերը կաճեն 1,7%-ով:

Կանխատեսվում է, որ առաջիկայում փոքր եւ միջին ձեռնարկությունները կնվազեցնեն ՏՏ ծախսերը՝ 2,7-4,9%-ով, իսկ խոշոր բիզնեսը՝ ավելի քան 1%-ով: Ավելի քան 5%-ով կնվազեն նաեւ ՏՏ սարքավորումների ձեռքբերման ծախսերը, որոշ ընկերություններ էլ ամբողջությամբ կսառեցնեն ենթակառուցվածքային նախագծերը: