15:05 | 22.04.20 | Նորություններ | 7333
Visa-ն բանկերին եւ առեւտրային ու ծառայություններ մատուցող ընկերություններին կանոնակարգ է տրամադրել՝ COVID-19 համավարակի ժամանակ ժամկետանց Visa քարտերով գործարքների վերաբերյալ:
«Ընկերությունն արել է այս քայլը, որպեսզի ապահովի քարտով անխափան վճարելու հնարավորությունը Հայաստանում բոլոր Visa քարտապանների համար:
Համավարակի ժամանակ Visa-ն խորհուրդ է տալիս թողարկող բանկերին չմերժել ժամկետանց քարտերով գործարքների կատարումը եւ համոզվել, որ բանկի պրոցեսինգի հատվածում կատարված են ճիշտ կարգավորումներ, որոնք թույլ կտան քարտերով գործարքներ կատարել:
Թողարկող բանկի հոսթինգի հասանելիության դեպքում՝ գործարքի նույնականացման մասին որոշումն ընդունվում է հասանելի միջոցների եւ հաշվի վիճակի մասին տեղեկատվության հիման վրա: Բացի այդ, եթե թողարկող բանկի հոսթինգ հասանելի չէ, Visa-ն թողարկող բանկի հարցման հիման վրա կարող է փոփոխություններ մտցնել կարգավորումներում վճարային համակարգի հատվածում, որպեսզի անջատի քարտի գործողության ժամկետի լրանալու մասին ստուգումը:
Ժամկետանց Visa քարտ ունեցողներին անհրաժեշտ է դիմել քարտը թողարկող բանկ, որպեսզի ստուգվի նրանց՝ քարտով գործարքներ անցկացնելու հնարավորությունը»,- նշված է Visa ընկերության հաղորդագրության մեջ: